Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծովաթռչունն արդեն կատարել է Եվրո-2016-ի առաջին գուշակությունը

Սպորտ
sport-evrofutbol

Ֆուտբոլի 2016 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում կլինեն ոչ միայն Ֆրանսիայի մարզադաշտերը,  այլեւ Գերմանիայի Լյուբենաու քաղաքի կենդանաբանական այգին: Բանն այն է, որ այդտեղ բնակվող Ֆլոկե պինգվինը ամեն օր խաղերի կանխագուշակություններ կանի: Ծովաթռչունը կփորձի փոխարինել Պաուլ ութոտնուկին, որը դարձել էր ֆուտբոլի 2010 թվականի աշխարհի առաջնության գլխավոր գուշակը եւ լիովին ճիշտ էր կանխատեսել աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականի բոլոր խաղերի վերջնական արդյունքները: Ֆլոպե պինգվինն արդեն կատարել է առաջին կանխագուշակությունը: Հունիսի 12-ին կայանալիք Գերմանիա – Ուկրաինա խաղում այն հաղթանակը շնորհել է գերմանացի ֆուտբոլիստներին: