A
A
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի
Հունիսի 13-ին, ժամը 12-ին Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ. Կառավարությունն այսօր ընդունեց այս որոշումը՝ հիմնավորելով, որ անհրաժեշտ է մի շարք հարցեր քննարկել: Դրացից են՝ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը, քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին հարցը, Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին հարցը եւ մի շարք այլ հարցեր: