Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիլիթ Մկրտչյանը չկարողացավ հաղթել առաջատարին

Սպորտ
sport-chess

Հայաստանի շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանն ավարտեց ելույթները Ռումինիայում ընթացող Եվրոպայի անհատական առաջնությունում: Այսօր կայանալիք վերջին՝ 11-րդ տուրում, մեր հայրենակիցը հանդիպեց մրցաշարի միանձնյա առաջատար Աննա Ուշենինայի հետ: Լիլիթ Մկրտչյանին հարկավոր էր միմիայն հաղթանակ, որպեսզի պայքարեր ոսկե մեդալի համար: Սակայն ուկրաինացի փորձառու շախմատիստուհին, որը հանդես էր գալիս սպիտակներով, շատ արագ փոխանակեց խոշոր խաղաքարերը եւ արդեն 20-րդ քայլին գրոսմայստերական ոչ-ոքի արեց: Այդպիսով, Լիլիթ Մկրտչյանը վաստակեց 8 միավոր եւ կես բալով ետ մնաց Աննա Ուշենինայից: Նրա վերջնական դիրքը հայտնի կդառնա ավելի ուշ, երբ կավարտվեն տուրի բոլոր պարտիաները: