Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեք տարվա անիմաստ կորուստ՝ ավագ դպրոցում (տեսանյութ)

Հասարակություն
dimord1-1

Հայաստանում այսօր մեկնարկեցին միասնական քննությունները՝ հայոց լեզու եւ գրականություն առարկայից: Քննությանը պատրաստվելու համար գրեթե բոլոր շրջանավարտները հավելյալ պարապմունքների են  հաճախել։ Դպրոցի տված  գիտելիքներից դժգոհ չեն, բայց բավարար չեն համարում. «Մեր մոտ ավագ դպրոցում փորձում են գիտելիքներ տալ, բայց ուղղակի փորձում են, հաստատ պիտի կողքից պարապենք»,-ասում է դիմորդ Ալբերտ  Աղայանը: «Դասարանում 30 աշակերտ կա, ու 45 րոպեում ուսուցիչը չի հասցնում բոլորին տալ այն գիտելիքը, ինչ կտա  կրկնուսույցը, դրա համար բոլորը պարապում են»,- ասում է  Քրիստինե Նահապետյանը: Ավագ դպրոցի համակարգի ներդրումը նաեւ աշակերտներին՝ ապագա մասնագիտության հարցում օգնելու եւ գիտելիքներ տալու խնդիրը պետք է լուծեր: Սակայն աշակերտները չեն կարծում, որ  այն իր նպատակին ծառայում է. «3 տարի անիմաստ ժամանակի կորուստ էր, արդեն կարող էինք 2-րդ կուրսում լինել»,- ասում է դիմորդ Քնարիկ Հակոբյանը: «Անցնում ենք նույն բանը, ինչ անցել ենք 7-րդ, 8-րդ դասարաններում, բացի այդ տղաների համար է շատ վատ՝ ավարտում են ու գնում բանակ»: Այն, որ Ավագ դպրոցը դեռ կայացած չէ, համամիտ է  նաեւ Կրթության եւ գիտության նախարարը: Ըստ նրա՝ պետք է աշախատել կատարելագործվել, իսկ 10- ամյա կրթությանը վերադառնալու մասին խոսք անգամ չի կարող լինել՝  միջազգային պահանջը 12- ամյա կրթությունն է: Մանրամասները՝ տեսանյութում