A
A
Ժոզե Մոուրինյոն հրաժարվել է «ՄՅու»-ի 11 խաղացողներից
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակումբի ղեկավարությանը ներկայացրել է թիմի այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնց հետ նա հույսեր չի կապում նոր մրցաշրջանում: Ինչպես տեղեկացնում է El Confidencial կայքէջը, պորտուգալացի մասնագետը ցանկանում է միանգամից ձերբազատվել 11 ֆուտբոլիստներից: Դրանք են դարպասապահ Սերխիո Ռոմերոն, Լյուկ Շոուն, Խուան Մատան, Անդեր Էրերան, Մեմֆիս Դեպայը, Բաստիան Շվայնշտայգերը, Մարուան Ֆելաինին, Էշլի Յանգը, Մայքլ Կարիկը, Գիլյերմո Վարելան եւ Մարկոս Ռոխոն: Ժոզե Մոուրինյոն դեռ չի կողմնորոշվել նաեւ Մատեո Դարմիանի եւ Անտոնիո Վալենսիայի հարցում, որոնց նա նույնպես կարող է տրանսֆերի հանել: Անգլիական ակումբի ղեկավարությունն առայժմ չի մեկնաբանել մարզչի որոշումը: