A
A
Դանիան հետ չի մնում Հայաստանից
Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի առաջին մրցակիցը՝ Դանիայի ընտրանին, ընկերական խաղում 4:0 հաշվով ջախջախել է Բուլղարիայի ազգային թիմին: Հանդիպումը տեղի է ունեցել Ճապոնիայում, միջազգային մրցաշարի շրջանակում: Դանիայի հավաքականի կազմում արդյունավետ խաղով առանձնացել է կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, որը երեք գոլ է խփել եւ հեթ-տրիկ գրանցել: Չորրորդ գոլն իր անվան դիմաց գրանցել է Մորտեն Ռասմուսենը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն իր վերջին ստուգողական խաղում նույնպես 4:0 հաշվով հաղթել էր Սալվադորի ընտրանուն: Մեր եւ դանիացի ֆուտբոլիստների այս տարվա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին, Երեւանում: Այդ խաղով Հայաստանի հավաքականը կսկսի աշխարհի 2018 թվականի առաջնության ուղեգրերի համար պայքարը: