Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զգուշանում եմ ռուս-թուրքական հանկարծակի գրկախառնությունից» (տեսանյութ)

Քաղաքականություն
Shirinyan-nkar

Ինչո՞ւ Գերմանիայի Բունդեսթագը որոշում ընդունեց հօգուտ Հայաստանի՝ ընդունելով Հայոց ցեղասպանության ընդունման մասին բանաձև. «Գերմանիան Եվրամիության սիրտն է, հիմա նա գերակա դիրք է ստացել ԵՄ քաղաքականության մեջ: Ես առաջին հերթին այս հանգամանքը կապում եմ գերմանական հումանիզմի հետ: Մյուս կողմից այնտեղ բնակվող թուրքական համայնքի գոյությունը Գերմանիայի կոկորդին է նստած»,-այսօր ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Ի՞նչ բացասական հետևանքներ կարող է սա բերել. «Ես զգուշանում եմ ռուս-թուրքական համագործակցության հանկարծակի գրկախառնությունից: Հիմա էլ չեմ կասկածում, որ Պուտին-էրդողան բանակցությունները գաղտնի սկսվել են»: Այս պայմաններում քաղաքագետն անհրաժեշտ է համարում Միացյալ նահանգների հետ հարաբերությունների խորացումը. «Միայն ԱՄՆ-ն կարող է զսպել Թուրքիային»: