Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավորը մերժեց Գեւորգ Սաֆարյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
gevorg-safaryan

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց Գեւորգ Սաֆարյանի խափանման միջոցը՝ կալանքը, փոխել այլ փախանման միջոցով կամ կիրառել գրավ: Դատավորը նշեց, որ միջնորդությունը անհիմն է: Դատարանն այսօր լսեց նաեւ  Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանի ցուցմունքը։ Նա հողորդում է տվել հանցագործության մասին, թե  Գեւորգ Սաֆարյանը իրեն եւ ձեռքով  եւ ոտքով հարվածել է:  Գեւորգ Սաֆարյանը հարց բարձրացրեց,  ինչո՞ւ հենց այդ ժամանակ իրեն բերման չեն ենթարկել Ազատության հրապարակից:  Ինչին ի պատասխան՝ Գեղամ Խաչատրյանը նշեց, որ իր դիմաց պարբերաբար մարդիկ էին հայտնվում եւ չէր կարողանում հասնել Գեւորգ Սաֆարյանին: Դատական հաջորդ նիստին՝ հունիսի 14-ին,  կշարունակվի տուժող Գեղամ Խաչատրյանի հարցաքննությունը։ Մանրամասները՝ տեսանյութում: