A
A
Փողային նվագախմբերի փառատոն՝ Գյումրիում (տեսանյութ)
«Հնչիր շեփոր հաղթական» նշանաբանով փառատոնն այս տարի անց է կացվել Գյումրիում: 2005 թվականից սկսած ԿԳՆ գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնը փողային նվագախմբերի փառատոն է կազմակերպում: Մասնակցում են հանրապետության հանրակրթական, միջնակարգ մասնագիտական, բարձրագույն և կրթադաստիարակչական ուսումնական հաստատություններում գործող փողային նվագախմբերը: 2011 թվականին ևս փառատոնը հյուրընկալվել էր Գյումրիում: Այս տարի միջոցառմանը մասնակցել են շուրջ 20 խմբեր: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում