Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ոստիկանությունը Հ. Խանումյանի ծեծի մասին հաղորդում է ստացել

Քաղաքականություն
xanumyan

ԼՂՀ ոստիկանությունը ստացել է «Ազգային վերածնունդ կուսակցության» պատգամավոր Հայկ Խանումյանի՝ ծեծի ենթարկվելու վերաբերյալ հաղորդումը: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի ոստիկանության հերթապահ կապիտան Միքայել Աբրահամյանը: Նրա խոսքով՝  այս պահին դեպքի վայրում աշխատում է օպերատիվ խումբը, սակայն դեպքի վերաբերյալ մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ: Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավորի վրա հարձակում են գործել այսօր առավոտյան: