Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալեքսանյանը նավերով է բերում շաքարավազը, մյուսները չեն կարող» (տեսանյութ)

Քաղաքականություն
903542cbcf7fd1551f8d1faa168a1892

Քիչ առաջ Քուվեյթում Հայաստանի դեսպան նշանակված Մանվել Բադեյանը Ազգային ժողովում վստահեցրեց, որ շաքարավազի ներկրումը պետք է լինի հենց մենաշնորհ. «Որովհետեւ Ալեքսանյանը նավերով է բերում շաքարավազը, մյուսները չեն կարող պարկերով բերել»: Ըստ Մանվել Բադեյանի՝ այլ հարց է, որ պետությունը պետք է այնպես անի, որպեսզի այդ բիզնեսը ավելի շահութաբեր չլինի, ինքը պետք է սահմանափակում ներդնի՝ ինչպես դա առաջարկում է Արծվիկ Մինասյանը: Իսկ Արծվիկ Մինասյանն առաջարկում էր դիտարկել մենաշնորհներն օրենքով սահմանելու հարցը։