Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չինաստանի փոխվարչապետը կժամանի Հայաստան

Քաղաքականություն
399175dd1c51ca0808f1338d96b9d285

 Հունիսի 5-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսվում են ՉԺՀ պետական խորհրդի առաջին փոխվարչապետի հանդիպումները Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Այցի ընթացքում կստորագրվեն մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր:   ՀՀ կառավարություն