Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանությունն անկարող է վերացնել փչացած իրեր» (տեսանյութ)

Քաղաքականություն
13325597_814064072058472_7173328392311836150_n

«Ա1+»-ի առցանց եթերում Մեդիա կենտրոնի կազմակերպած այսօրվա քննարկումը կառավարության կողմից հայտարարված կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ էր։ «Սա առաջին հայտարարությունը չէր. եղել են նմանատիպ հայտարարություններ։ 2008 թվականին, երբ նախագահ դարձավ Սերժ Սարգսյանը, երկու, երեք ամիս հետո միգուցե ոչ այսպես կոնկրետ, բայց հայտարարություն արվեց։ Մի կողմից հոգնեցնող է անընդհատ այդ հայտարարությունները լսելը։ Իսկ Մյուս կողմից ապրիլյան պատերազմից հետո և այս ծանր տնտեսական իրավիճակում իշխանության կողմից կա գիտակցություն, որ իրավիճակը շատ լուրջ է»,-նշեց Թրանսփերենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Վարուժան Հոկտանյանը։ «Այսօրվա իշխանությունն անկարող է վերացնել բոլոր շերտերում, դարակներում թաքնված հնոտած, փչացած իրեր, հարաբերություններ, մարդիկ։ Եվ այդ մարդիկ  շարունակում են իրենց տեղում մնալ»,-նշեց Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը։ Քաղաքապետարանում ինչպիսի՞ն է տրամադրությունը՝ կապված կոռուպցիայի դեմ պայքարի հետ, նա նշեց. «Քաղաքապետարանում ընդհանրապես չեն խոսում այդ մասին։ Ես շատ եմ փորձում հասկանալ՝ արդյո՞ք քաղաքապետը ուզում է ինչ-որ մի բան անել, բայց դա չեմ տեսնում»։ Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանն էլ շեշտեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում  օրենսդրական փոփոխությունն ամենավերջին բանն է, որի անհրաժեշտությունը կա։ «Թե մոնոպոլիաները, թե կոռուպցիան Հայաստանում կրում են խիստ կառուցվածքային բնույթ»,-շեշտեց նա։ «Ամենակարևորը հասարակության և իշխանությունների դիրքորոշումն է։ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ բեկումնային փոփոխություններ եղան և իշխանությունների դիրքորոշումների, և ժողովրդի ընկալումների մեջ։ Մի կողմից տեսանք մեր հերոսների սխրագործություններն առաջնագծում, ոգևորվեցինք դրանից, մյուս կողմից տեսանք խորը կոռուպցիա։ Մենք տեսանք զինվորներ, հերոսներ, որոնք ապրում էին հյուղակներում, և վայ գեներալների շքեղությունները»,-ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։