Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաջորդ շաբաթ կներկայացվեն մոնոպոլիստների անունները (տեսանյութ)

Քաղաքականություն
gov4

Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը անդրադարձավ վարչապետի հանձնարարականին՝ արդյունավետ պայքարի միջոցներ ձեռնարկել մենաշնորհների դեմ պայքարելու համար: Նրա խոսքով՝ ապագայում ծրագրվում է ամբողջությամբ անցնել էլեկտրոնային համակարգի. «Մասնավորապես` 11553 ապրանքատեսակների գծով կունենանք էլեկտրոնային համակարգ, որտեղ ցանկացած քաղաքացի, ներմուծող կամ տնտեսվարող սուբյեկտ, եթե կուզենա որևէ երկրից ներմուծում իրականացնել, ապա կկարողանա շատ հանգիստ մտնել համակարգ, հավաքելով ապրանքի անվանումը կամ կոդը, ստանալ ամբողջական տեղեկատվություն, թե ինչ փաստաթղթեր են պետք, որ իրավական ակտերի հիման վրա են պահանջվում փաստաթղթերը, ինչ տուրքեր ու հարկային դրույքաչափեր են գործում»,- ասաց նախարարը: Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ հաջորդ շաբաթ կներկայացնի Հայաստանում մենաշնորհների մասին զեկույցը: Նա նաեւ հավաստիացրեց, որ զեկույցում կլինեն որոշ ընկերությունների անուններ, որոնք ունեն գերիշխող կամ կենտրոնացվածության բարձր աստիճան: Ի դեպ, վարչապետի մեկ այլ հանձնարարականի՝ ծառայողական ավտոմեքենաների կրճատման մասով՝ Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ անցող շաբաթում տարբեր կառույցներում կրճատվել է եւս 30 ավտոմեքենա: Ավելին՝ տեսանյութով