A
A
Սպորտի նախարարությունից կկրճատվի 14 մեքենա (տեսանյութ)
Սպորտի եւ երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան, թե որքան ավտոմեքենա է կրճատվել իր կառույցում, հորդորեց բացել իրենց կայքն ու նայել: Դիտարկմանը, թե արդյո՞ք նա չգիտի, նախարարը պատասխանեց. «Ես գիտեմ, 14»: Հարցին, թե կադրային կրճատումներ նախատեսվո՞ւմ են նախարարությունում, Գաբրիել Ղազարյանը չպատասխանեց ու հեռացավ: