Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԵԱՏՄ-ում մինչև 2020 թվականն աճի ակնկալիքներ չունենք» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
etm

Եվրասիական տնտեսական միության կազմում Հայաստանն իրականում գործակցում է ոչ թե հինգ, այլ ընդամենը մեկ երկրի հետ: «ԵԱՏՄ-ն համարում եմ համագործակցություն Հայաստան և Ռուսաստան ֆորմատով»,-նշեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։ ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտրաշրջանառության ցուցանիշներն էլ գրեթե զրոյական են։ Հայաստանի համար արտահանման  ծավալում  ամենախոշոր ԵԱՏՄ գործընկերը Ռուսաստանն է։ Մեր երկրի ամբողջ արտահանման ծավալում այդ ցուցանիշը   10,5 տոկոսից հասել է 18 տոկոսի։ Սակայն մյուս կողմից Ռուսաստանում առկա մի շարք խնդիրներ իրենց անմիջական ազդեցությունն են թողնում մեր երկրի վրա։ «Առկա են Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները, նավթի գները, որոնք բավական են, որ Ռուսաստանից եկող դրական ազդակները մեզ համար վերանան»,-ասաց պարոն Խաչատրյանը։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն այլ կարծիքի է։ Երեւանում կայացած Եվրասիական միջկառավարական վերջին նիստը նրան հույս է ներշնչել. «Հայաստանը հնարավորություն է ստանում Տիգրան Սարգսյանի օրոք, որը ծանոթ է Հայաստանի տնտեսության բոլոր նրբություններին,  փորձել իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք առավել ձեռնտու կարող են լինել մեր երկրին»։ Իսկ Վիլեն Խաչատրյանը հիշեցնում է Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը. «ԵԱՏՄ շրջանակում մինչև 2020 թվականը լուրջ աճի ակնկալիքներ այդ երկրներից չունենք»։   Մանրամասները՝ տեսանյութում