Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վնասվել են գազատար խողովակներ, գրանցվել է հրդեհ. մնալ շինությունների ներսում. ԱԻՆ

Հասարակություն
wind

Մայիսի 23-ին, ժամը 15:00-15:20-ի սահմաններում Արմավիրի մարզում գրանցվել է ուժեղ քամի` 23մ/վ, Աշտարակում՝ 13-20մ/վ, Երևանում՝ 8-20մ/վ արագությամբ: Ըստ կանխատեսումների` քամին հնարավոր է շարունակվի ևս 2 ժամ: Այս պահի դրությամբ` ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման  ազգային կենտրոնում ուժեղ քամու հետ կապված ահազանգերի թիվն անցնում է 40-ից: Առկա են տանիքից պոկված թիթեղներ, կոտրված ու արմատախիլ ծառեր, որոնց արդյունքում ճանապարհներին առաջացել են արգելափակումներ: Քամու հետևանքով վնասվել են հոսանքի հաղորդալարեր և գազատար խողովակներ: Գրանցվել է նաև տան և ավտոտնակի հրդեհ: ՀՀ ԱԻ նախարարությունը սպասարկում է բոլոր ահազանգերը: Իրավիճակը գտնվում է նախարարության հսկողության ներքո: ՀՀ ԱԻ նախարարությունը քաղաքացիներին խորհուրդ է տալիս առաջիկա ժամերին մնալ շինությունների ներսում: Իրավիճակի վերաբերյալ կտեղեկացնենք հաջորդիվ:   Լուսանկարն արված է այսօր. Զոհրապ Եգանյանի ֆեյսբուքյան էջից