Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքական լոլիկը՝ սպառնալիք մեր առողջությանը (տեսանյութ)

Հասարակություն

Թուրքիայից ներկրվող լոլիկի մեջ, նախնական եզրակացությամբ, հայտնաբերվել են թունանյութեր։ «Սննդի որակը չի վերահսկվում և զարմանալի է, որ հայտնաբերվել են այդ նյութերը»,-այսօր նշեց Սպառողների ազգային ասոցիացիայի գյուղդեպարտամենտի ղեկավար Լևոն Աճեմյանը։ Նրա խոսքով՝ այդ նյութերը կարող են մի շարք բացասական հետևանքների հանգեցնել. «Կարող են այնտեղ կենսաբանական նյութեր լինել, որոնք օրգանիզմի վրա բացասաբար ազդեն, վերարտադրողական հնարավորությունների նվազեցման, այս կամ այն հիվանդության զարգացման բերեն»։ Սպառողների պաշտպանության հարցերով զբաղվող մասնագետը կարծում է, որ թուրքական ապրանքների մուտքն ընդհանրապես պետք է կասեցվի։ «Հայաստանից Ռուսաստան նախորդ տարվա 9 ամիսների ընթացքում 1170 տոննա լոլիկ է արտահանվել, որը կազմում է 1,5 մլն դոլար։ Իսկ Թուրքիայից Հայաստան կատարվել է 281.000 դոլարի լոլիկի ներկրում։ Պատկերացնո՞ւմ եք տարբերությունը։ Թուրքիան, երբ անդամակցում էր Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, խնդիր դրեց, որ Հայաստանից չի ներմուծի ապրանք։ Իսկ մենք իրենցից մեծ քանակի ապրանք ենք ներկրում»։ Պարոն Աճեմյանի համոզմամբ՝ պետք է ուղիներ փնտրել՝ այլ երկրներից ապրանք ներկրելու համար։