A
A
Գ. Սաֆարյանի պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց Ամանորի գիշերվանից կալանավորված Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստը։ Նիստի հենց սկզբում Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը 7 կետից բաղկացած ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին՝ նշելով, որ նա անաչառ չէ, քննել է բազմաթիվ քաղաքական հնչեղություն ունեցող գործեր և մարդկանց մոտ տպավորություն կա, որ նա պարզապես վավերացնում է իշխանությունների որոշումները։ Գևորգ Սաֆարյանը ևս միացավ իր պաշտպանի միջնորդությանը՝ նշելով, որ նա բազմաթիվ քաղբանտարկյալների է ուղարկել ճաղերի հետև և չի ուզում իր գործը քննի մի դատավոր, որը խախտում է մարդկանց իրավունքները։ Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու։