A
A
«Եթե անգամ հաղթանակի մասին են խոսում, դա պյուռոսյան հաղթանակ է»
«Պետք չէ զիջումների մասին խոսել, քանի դեռ հակառակորդն անբանակցելի կողմ է,-ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։- Այո, մի քանի դիրքեր վերցրել են, բայց գյուղ չեն վերցրել, թեպետ այդ գյուղն, այո, բնակեցված չէ»,-շարունակում է Ռուստամյանը՝ ի պատասխան Զարուհի Փոստանջյանի հայտարարության։ Իսկ ընդհանրապես Արմեն Ռուստամյանը չի ուզում մեկնաբանել Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը՝ Սերժ Սարգսյանին որպես ամենամեծ սպառնալիք հռչակելու մասին։ «Զարուհի Փոստանջյանի հայտարարություններն անմեկնաբանելի են»,-ասում է դաշնակցական պատգամավորը Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի հայտարարություններին՝ հաղթանակ տանելու մասին, ապա «եթե անգամ հաղթանակի մասին են խոսում, դա պյուռոսյան հաղթանակ է»՝ նշում է Ռուստամյանը։