Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն արցախում ֆորում է անցկացնելու

Քաղաքականություն
41d5a2bf9d4667380adc54d7db2e91a2

Մայիսի 21-22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ  տեղի կունենա «Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումը»: Ֆորումի մասնակիցներին ուղերձներով կդիմեն  Սերժ Սարգսյանը և ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, բացման խոսքով հանդես կգան Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը և ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը: Ֆորումին հրավիրված են ՀՀ և ԼՂՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Ֆորումին մասնակցելու են 10 քաղաքական կուսակցություն Հայաստանից և 5՝ Լեռնային Ղարաբաղից: Միջոցառմանը մասնակցելու են նաև ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: ՀՀԿ գրասենյակ Հ. Գ. Ըստ օրակարգի՝ նախատեսվում է նաև այց՝ ԼՂՀ զորամասեր։ Ֆորումին կմասնակցի նաև Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի  ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոնի վարիչ Տիգրան Թորոսյանը, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։