Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարկային մեծ բեռը՝ կորուստների պատճառ (տեսանյութ)

Տնտեսություն
896221a31b567af453033fb63579d7fd

2009-2010 թվականներից Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ձեռնարկությունները բեռնվում են վարկերով, սակայն, քանի որ տնտեսական գործընթացները գնում են ոչ ցանկալի ուղղությամբ, իրականացված ներդրումները չեն արդարանում։ «Մարդիկ չեն ցանկանում հաշտվել կորուստների հետ, սակայն մեկ օր հաշտվում են։ Եթե դու մեկ երկու անգամ կորուստ ես ունենում, հետո ասում ես, որ ընդհանուր վիճակն է վատ ու հաշտվում, որ շահույթները փոքր են լինելու՝ սա նորմալ է, բայց սպասումների իմաստով մարդը պետք է կարողանա կանխատեսում անել իր ներդրումների ճակատագրի իմաստով»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարում է ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը։ Պատգամավորը կարևորում է Կենտրոնական բանկի դերը՝ գնաճի նպատակադրման և ֆինանսական կայունության առումով։ Դիմելով ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին՝ պատգամավորը նշեց. «Կաթնամթերքի, մսամթերքի շուկաներում տեղի է ունենում խոշորացում, փոքրանում է փոքր ձեռնարկությունների շահույթը և արդյունքում դրանք դուրս են մղվում շուկայից, խոշորներն էլ որոշ դեպքերում չեն կարողանում իր ընթացիկ վճարումները կատարել»։ Միքայել Մելքումյանը դա պայմանավորում է վարկային հսկայական բեռի առկայության հետ։ Նա խնդրի լուծման համար կարևոր է համարում հասկանալ, թե, օրինակ, ո՞ւր են գնում քաղաքացիների կողմից բանկերին ի պահ տրված ավանդները. «Մի անգամ ես Արծվիկ Մինասյանին ասացի, որ պետք է հասկանալ՝ ինչպես անել, որ այդ գումարը գնա դեպի ձեռնարկություններ»։ Մանրամասները տեսանյութում