Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայիսի 25-ին՝ ԱԺ արտահերթ նիստ

Քաղաքականություն
assembly-azh

Մայիսի 25-ին ժամը 12:00-ին կառավարության որոշմամբ՝ Ազգային ժողովը կգումարի  արտահերթ նիստ: Կառավարության որոշման նախագիծը ներկայացնող կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը  տեղեկացրեց, որ նախատեսվում է քննարկել ընտրական օրենսգրքի, աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ մի շարք այլ հարցեր: Հիշեցնենք, Ընտրական նոր օրենսգիրքը նախատեսված է ընդունել մինչև հունիսի 1-ը։