A
A
Համաձայնագիր՝ ազատ առևտրի մասին (տեսանյութ)
Գործադիրն այսօր հավանություն տվեց Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների ու Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրին: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը վստահեցրեց, որ համաձայնագիրը անհրաժեշտ է երկրների միջեւ ազատ առևտրի ռեժիմի կիրառման համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ստեղծման համար: Համաձայնագիրը ներառում է ապրանքների, ծառայությունների առևտուրը, մաքսային վարչարարության, առևտրի տեխնիկական խոչընդոտների վերացման, ներդրումների իրականացման, մտավոր սեփականության, պետական գնումների ոլորտները, ծագման կանոնները, ստուգող այցերի իրականացման կարգը և այլ ոլորտներ: