Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 «Ռաբիզը հասել է բանակ. մեր բանակը դրան արժանի չէ» (տեսանյութ)

Քաղաքականություն
Aram-Manukyan-nkar

Դադարեցնել  բոլոր այն տեսակի բարեգործությունների գովազդը,  որոնք իրականացվում են Ղարաբաղի պաշտպանության  համար:  «Այդ էժան, նվաստացնող գովազդը, որը ոչ թե օգուտ է տալիս, այլ վնաս: Ռաբիզը հասել է բանակ եւ մեր բանակը ամենեւին դրան չէ արժանի, որ հերթով կանգնեն եւ տոպրակները ստանան եւ տվողն էլ նայի, թե ինչպես են իրեն նկարահանում»,- ԱԺ հայտարարության ժամին հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Հիշեցնենք, որ երգիչ Արմենչիկն էր նման նախաձեռնությամբ հանդես եկել՝ տոպրակները բաժանելով շարք կանգնած զինվորներին ու նկարահանելով այդ ամենը։ Արամ Մանուկյանի խոսքերով՝ ցանկացած նյութ ամբողջ աշխարհն է նայում. «Դու իրավունք չունես նվաստացնելու այն զինվորին, բանակին, որն իսկապես դրան արժանի չէ, ինչպես ասենք հացի համար նվաստացնում են մարդուն, կարող է մի երեք ժամ սպասի, որ մի չոր կտոր հաց ստանա եւ դա կոչվի բարեգործություն:  Բարեգործությունն այն է, երբ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը: Բարեգործությունն  այն է, երբ չի արվում երրորդի համար»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ նշեց, որ համակարծիք են Արամ Մանուկյանի կարծիքի հետ, բարեգործությունը պետք է զուսպ լինի եւ անտեսանելի: «Դա միայն մարդու խղճի եւ Աստծո գործն է»: