Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բագրատաշենի դեպքով վարչապետը հանձնարարել է ՊԵԿ-ին

Տնտեսություն
5-9

«Ռուս-Արմ օյլ» ՍՊԸ-ի մոտ 46 տոննա դիզվառելիքով բեռնված մեքենաների հարցով վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՊԵԿ-ին՝ օրենքի շրջանակներում հարցին լուծում տալ: Այս մասին  «Ա1+»-ին ասաց վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը: Հիշեցնենք, որ երեկ ընկերության ներկայացուցիչ Անաստաս Սեդրակյանն «Ա1+»-ին ահազանգել էր, որ իրենց դիզվառելիքով բեռնված մեքենաները Բագրատաշենի անցակետից ցանկանում են հետ ուղարկել: Մեքենաներն այնտեղ արդեն 16 օր է` կանգնած են: