Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Artsakhpress.am. Կոչ եմ անում թալիշցիներին վերադառնալ. նախարար

Քաղաքականություն
44650

Ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Մարտակերտի շրջանի առավելապես տուժած Թալիշ գյուղի բնակիչների մի մասը, ովքեր տեղափոխվել են ՀՀ տարբեր բնակավայրեր, գտնվում են մեր ուշադրության կենտրոնում և ԼՂՀ կառավարության կողմից հոգ է տարվում նրանց վերադարձի մասին: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը: Նախարարի խոսքով, ապրիլյան առաջին օրերից սկսած՝ նախարարությունն օպերատիվ կապի մեջ է ՀՀ մարզպետարանների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության և Երևանում ԼՂՀ ներկայացուցչության հետ, որոնք ամենօրյա տեղեկություններ են հաղորդում այդ ընտանիքների վիճակի մասին: «ԱՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծված օպերատիվ շտաբի կողմից ապրիլին ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Լենստոն Ղուլյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ էր գործուղվել ՀՀ, որտեղ հանդիպել են Թալիշ գյուղից տարհանված և տարբեր բնակավայրերում ապաստան գտած ընտանիքների հետ: Նրանց, մասնավորապես, առաջարկել ենք Արցախ վերադառնալ, որտեղ ապահով վայրում կտրամադրենք ժամանակավոր կացարան, կապահովենք առաջին անհրաժեշտության պարագաներով և կտանք սոցիալական լրացուցիչ երաշխիքներ»,- ասել է Ավանեսյանը և հավելել, որ այս ընթացքում առանց ուշացումների փոխանցվել են նրանց թոշակներն ու նպաստները: ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսքով, այսօր՝ մայիսի 16-ին, Լենստոն Ղուլյանի գլխավորությամբ կրկին աշխատանքային խումբ է գործուղվել ՀՀ, որտեղ նորից հանդիպումներ կանցկացվեն նշված ընտանիքների հետ և վերադառնալու ցանկություն ունեցող բոլոր ընտանիքներին կտրամադրվեն համապատասխան միջոցներ:   Մանրամասներն՝ Artsakhpress.am-ում