Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը նախ կհանդիպի Մոգերինիի ու Քերիի հետ

Քաղաքականություն
vienna

Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա։ Այստեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ: Այսօր, Երևանի ժամանակով 19.00-ին Սերժ Սարգսյանը կհանդիպի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ, ապա՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ։ Ըստ տեղեկությունների, այս հանդիպումներից հետո միայն պարզ կդառնա՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, թե ոչ։   Լուսանկարը՝ Արտակ Ալեքսանյանի Թվիթերից