Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Ուրիխանյանը վարկով է առանձնատուն կառուցում (տեսանյութ)

Քաղաքականություն
urikhabyan

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն Ազգային ժողովում իր ելույթի մի հատված նվիրեց իշխանության հասցեին քննադատական խոսքեր հնչեցնելուն։ Հետո նա անդրադարձավ սեփական անձին վերաբերող խնդիրներին. «Պատասխան են տալու բոլոր նրանք, ովքեր փորձում են գցել ինչ-որ ճիվաղների բերանը, օրինակ այն, որ ես առանձնատուն եմ կառուցում։ Ասել է թե՝ որտեղի՞ց ընդդիմադիր գործչին միջոցներ՝ առանձնատուն կառուցելու։ Որտեղի՞ց. ոչ ձեր հոր գրպանից, ոչ էլ ձեր կողմից պատվիրված, նախկինում պատգամավոր աշխատած ճիվաղների գրպանից։ Վարկերից, աշխատավարձից, օրենքով սահմանված միջոցներից է դա։ Գողը չէ, որ իրավունք ունի իմ մասին խոսելու և քննարկելու՝ որտեղից իմ ունեցվածքը»։