Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրիգոր Մխիթարյանը՝ մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Սպորտ
sport

Հայաստանի սամբիստ Գրիգոր Մխիթարյանը ոսկե մեդալ նվաճեց Կազան քաղաքում ավարտված սամբոյի Եվրոպայի առաջնությունում: Մեր 52 կգ քաշային մարզիկը մարտական սամբոյի մրցումներում հաղթելով բոլոր մրցակիցներին, մտել է եզրափակիչ: Վերջին վճռորոշ մարտում Գրիգոր Մխիթարյանը 1:0 հաշվով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Արտուշ Արսյանին եւ դարձել Եվրոպայի չեմպիոն: Նույն մրցումների 68 կգ քաշային կարգում հանդես եկած Հայաստանի սամբիստ Վաչիկ Վարդանյանը եզրափակիչում պարտվել է ռուսաստանցի Ռուսլան Գասանխանովին եւ գրավել 2-րդ տեղը՝ արժանանալով արծաթե մեդալի: Այդպիսով, մեր  հավաքականըԿազանից հայրենիք վերադարձավ 8 մեդալով, 1 ոսկե, 2՝ արծաթե, 5՝ բրոնզե: Հարկ է նշել, որ Կազանում Եվրոպայի չեմպիոններ դարձան եւս մի քանի հայազգի սամբիստներ: Դրանք են Դավիթ Հովհաննիսյանը (90 կգ), Ռուսլան Բաղդասարյանը (62 կգ) եւ Անժելա Գասպարյանը (+80 կգ), որոնք հանդես են գալիս Ռուսաստանի հավաքականի կազմում: