A
A
Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը ոսկե մեդալ է նվաճել
Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում ավարտված Կոնստանտին Կորոտկովի անվան բռնցքամարտի միջազգային հուշամրցաշարում Հայաստանի բռնցքամարտիկները նվաճել են մեկ մեդալ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆոյսբուքյան էջը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը մտել է եզրափակիչ, որտեղ առավելության է հասել Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամբ եւ նվաճել ոսկե մեդալ: Մեր մյուս մարզիկները` 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 69 կգ քաշային Գոռ Երիցյանը, 81 կգ քաշայիններ Արսեն Հայրապետյանն ու Արման Հովիկյանը մինչեւ կիսաեզրափակիչ փուլն անհաջողության են մատնվել եւ մրցանակի չեն արժանացել: