Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ղարաբաղը սիրում է քեզ, Իվետա» գրությունը՝ Ստոկհոլմի երկնքում (տեսանյութ)

Հասարակություն
karabaxiveta

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում քիչ առաջ մեկնարկել է «Եվրատեսիլ- 2016» երգի մրցույթի եզրափակիչ համերգը: Ռուսական Life.ru-ի հաղորդմամբ համերգասրահի՝ Globe Arena-ի տարածքում Հայաստանը մրցույթում ներկայացնող Իվետա Մուկուչյանին սատարող ուղղաթիռ է հայտնվել՝ երկնքում գրելով՝ «Ղարաբաղը սիրում է քեզ, Իվետա»:

Նշենք, որ կիսաեզրափակիչում Իվետա Մուկուչյանը ետնաբեմում պարզել էր Արցախի դրոշը, ինչի արդյունքում Հանրային հեռուստաընկերությունը տուգանվեց: Հավելենք, որ Իվետան ելույթ է ունենալու ամենավերջինը՝ 26-րդ համարի ներքո: