Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրեցին Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի լրագրողներին

Քաղաքականություն
a6c841836dc4ba442e163b669cc0cde8

Հայտնի են  Արեւելյան Եվրոպայում  «Ազատ լրատվամիջոց- 2016»  մրցանակակիրները։ Fritt Ord (Օսլո) եւ ZEIT-Stiftunghas (Համբուրգ) հիմնադրամների որոշմամբ այս տարի Արեւելյան Եվրոպայում Խոսքի ազատության մրցանակին են արժանացել լրագրողներ՝ Սեյմուր Հազին / Ադրբեջան/,  Ելենա Միլաշինան/ Ռուսատան/ եւ «Նաշի գրոշի» կայքը/ Ուկրաինա։  Մրցանակային ֆոնդը կազմում է 15000 եվրո։ «Ազատ լրատվամիջոց մրցանակ»-ը երկու հիմնադրամների կողմից տրվող ամենամյա  «Ազատ մամուլ» մրցանակի նոր անվանումն է: Մրցանակը տրվում է մամուլի ազատության ամրապնդմանը ներդրված ջանքերի համար`չնայած ճնշումներին եւ ֆինանսական դժվարություններին: 2011թ-ին  այս մրցանակին արժանացել էր նաեւ «Ա1+»-ը։ Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2016 թվականի նոյեմբերին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: