Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը, ինչպես և սպասվում էր՝ չմոտեցավ ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled3

19.30 Սերժ Սարգսյանը, ինչպես և սպասվում էր՝ չմոտեցավ ակցիայի մասնակիցներին։ Վերջիններս հայտարարեցին, որ ավարտում են երթը, իսկ հաջորդ անգամ ավելի մեծ բազմությամբ կիրականացնեն այն։ Այս պահին ակցիայի մասնակիցները ոստիկանների ուղեկցությամբ ցած են իջնում Պռոշյան փողոցով։ Ակցիան ավարտվեց։ 18.55 Սերժ Սարգսյանի առանձնատան դիմաց ակցիա անցկացնող քաղաքացիները 10 րոպե ժամանակ տվեցին Սերժ Սարգսյանին՝ ներկայանալ ու լսել իրենց պահանջները։ Իսկ մինչ այդ, բարձրաձայն իրենց պահանջներն էին ներկայացնում Եկմալյան փողոցի բնակիչները։ Իդեպ Երևանի մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարանը փակ է։ 18.45 Դեպի Սերժ Սարգսյանի ամառանոց շարժվող քաղաքացիների երթը խոչընդոտվում է ոստիկանների կողմից։ Վերջիններս պնդում են, որ ակցիայի մասնակիցներն իրավունք չունեն քայլել Պռոշյան փողոցի աջ մայթով, որ կողմում էլ գտնվում է Սերժ Սարգսյանի տունը։ Քաղաքացին, որին ոստիկանները դիտողություն արեցին՝ նշեց, որ ինքը ակցիայի մասնակից չէ, ու ընդամենը քայլում է փողոցով։ Դա ոստիկանների համար հիմք չէր, սակայն քաղաքացին հետագայում կարողացավ ազատորեն տեղաշարժվել։ 18.15 Այս պահին «Մենք ենք տերը մեր երկրի» քաղաքացիական նախաձեռնությունը երթ է սկսել, որը մեկնարկել է Բաղրամյան Պռոշյան փողոցների խաչմերուկից։ Երթի մասնակիցները ուղղվել են դեպի նախագահական ամառանոց՝ Սերժ Սարգսյանի տուն։ Մասնակիցները Սերժ Սարգսյանից պահանջում են՝ 1. Պետբյուջեից ֆինանսական աջակցություն ցուցաբերել զոհված զինվորների ընտանիքներին՝ առնվազն 30,000-ական դոլարի չափով, ինչպես նաև վիրավորված զինվորներին՝ առնվազն 5000-ական դոլարի չափով: 2. Աշխատանքից ազատել ԱԳՆ Էդուարդ Նալբանդյանին, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ԶՈՒ Գլխավոր Շտաբի պետ Յուրի Խաչատուրովին և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանին իրենց անգործության և իրավիճակին չտիրապետելու պատճառով, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի: Հերմինե Նաղդալյանին ազատել իր զբաղեցրած նշանակովի բոլոր պաշտոններից: 3. ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին պարտավորեցնել պետբյուջե փոխանցել Պանամական օֆշորային ընկերություններից անօրինական ճանապարհով ստացած իր ամբողջ եկամուտը: 4. Հայաստանի 100 օլիգարխներին պարտավորեցնել պետբյուջե վճարել առնվազն 10-ական մլն դոլարի չափով գումար։

5. Պահանջում ենք ձեռնպահ մնալ Արցախի հարցի կարգավորման որևէ փաստաթուղթ ստորագրելուց, պահպահել ստատուս քվոն, բացառել տարածքային որևէ զիջումները և խաղաղապահների մուտք Արցախ կամ հարակից տարածքներ: Այս պահանջը կատարումը մշտապես վերահսկվելու է մեր կողմից: