A
A
Գալուստ Սահակյանը վերադարձել է արտասահմանից
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր վերադարձել է կարճատև արձակուրդից: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը։ Հիշեցնենք, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 10-ից գտնվում էր հերթական կարճատև արձակուրդում, որն անցկացրել է արտասահմանում։