Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ կարիք կար նշել Դավիթ Հարությունյանի մեյլի հասցեն (տեսանյութ)

Քաղաքականություն
varujan-hoktanyan

Հովիկ Աբրահամյանի երեկվա ելույթը կոռուպցիայի դեմ պայքարի մասին երկակի տպավորություն թողեց. այսօր հայտարարեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը. «Առաջինը երեւի կա գիտակցություն, որ վիճակը այնպիսին է, որ մենք արդեն պետականության կորստի ենք գնում, եթե այսպես շարունակվի, եւ ոչ միայն կոռուպցիայի հարցերում, այլեւ շատ այլ հարցերում: Ապրիլյան պատերազմն էլ դա ցույց տվեց, եւ ես շարունակում եմ ասել այսպիսի մակարդակի կոռուպցիան, այսպիսի տարածաշրջանում, այսպիսի աղքատ ռեսուրսների պայմաններում՝ ոչ նավթ ունենք ոչ գազ, դա լրջագույն  մարտահրավեր է, եւ սա իսկապես կարող է բերել պետականության կորստի»։ Վ. Հոկտանյանը միևնույն ժամանակ չի հասկացել, թե ինչ կարիք կար դա հայտարարելու. «Դեկլարատիվ  տպավորություն թողեց, եւ ինչ կարիք կար նշել Դավիթ Հարությունյանի մեյլի հասցեն, երբ կա կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որը եթե իսկապես պիտի լուրջ աշխատի, կարելի էր էդտեղից սկսել»։ «Ա1+»-ի հարցին, թե այս անգամ է՞լ ամենը կմնա թղթի վրա, նա պատասխանեց. «Վախենում եմ՝ այո, սա դժվար քայլ է այն տեսանկյունից, որ քաղաքական կամքի խնդիր կա։ Որոշակի պահի, որոշ երկրներում, եղել է իշխանափոխության միջոցով, կամ առանց դրա, եկել է այն պահը, որ հասկացել են՝ այսպես այլեւս չի կարելի եւ նույն կնքահայրերը (կոռուպցիայի) գիտակցելով դա լուրջ փոփոխություններ են արել, կամ գոնե հեռացել են  եւ թողել են դա տեղի ունենա»։ Ավելին՝ տեսանյութով