Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եկել է ժամանակը, որ ՀՀ եւ Ադրբեջանի նախագահները հանդիպեն. Մինսկի խումբ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
MHM97965-copy

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր Վիենայում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) եւ Պիեռ Անդրյուն (Ֆրանսիա) ամբողջովին հավատարիմ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությանը: Վերջին բռնությունների լույսի ներքո եւ շփման գծում լարվածության թուլացման հրատապությունից ելնելով՝ մենք համոզված ենք, որ եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպեն: Մեր արտգործնախարարները պատրաստ են աջակցել հաջորդ շաբաթ այդ հանդիպման կազմակերպմանը Վիենայում: Նրանց hիմնական նպատակներն են լինելու հրադադարի ռեժիմի վերահաստատումը եւ հիմնարար սկզբունքների հիման վրա համապարփակ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Բանակցություններում չի կարող լինել որեւէ առաջընթաց, եթե բռնությունները շարունակվեն, եւ առանց բանակցային գործընթացի չի կարող լինել խաղաղություն: Մենք կրկնում ենք, հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: