«ԼՂ ճանաչման օրինագիծ. ճանաչման քա՞յլ, թե՞ դեմարշ». քննարկում (տեսանյութ)
«Եթե նույնիսկ մենք համոզված լինենք լայնամասշտաբ մարտական գործողություններում մեր հաղթանակին, մենք պետք է ամեն ինչ անենք բանակցային գործընթացին վերսկսելու համար, մենք պետք է հասնենք խաղաղ ճանապարհով հանգուցալուծմանը». Խոսրով Հարությունյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր «Ես կարծում եմ ուշացած է այս որոշումը, ես կնախընտրեի, որ խուսափեինք այս թեմայից հիմա: Երբ կլինի նորից պատերազմական վիճակ, այդ ժամանակ միաձայն կընդունենք», Ալեքսանդր Արզումանյան, ԱԺ պատգամավոր, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար «Մեդիա կենտրոնում» քննարկում է՝ «ԼՂ ճանաչման օրինագծն Ազգային ժողովում. ճանաչման քա՞յլ, թե՞ դեմարշ» թեմայով: Քննարկման բանախոսներն են. Ալեքսանդր Արզումանյան, ԱԺ պատգամավոր, ՀՀ աչտաքին գործերի նախկին նախարար Խոսրով Հարությունյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյան, ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր