Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հերմինե Նաղդալյանի ամուսինը խլեց պաստառը ցուցարարներից (տեսանյութ)

Հասարակություն
5-6

Այս պահին կառավարության շենքի դիմաց են հավաքվել Եկմալյան 4-16, Կոնդ թաղամասի, ինչպես նաև Գևորգ Չաուշի 30 շենքի նախկին բնակիչները։ Նրանք պահանջում են հանդիպում Հովիկ Աբրահամյանի հետ և նշում, որ չեն հեռանա այնքան ժամանակ, մինչև նա չիջնի։ Բնակիչների պահանջը՝ փոխհատուցում գերակա շահ ճանաչված և քանդված բնակարանների դիմաց՝ բնակարանի կամ գումարի տեսքով։ Մի քանի րոպե առաջ կառավարության շենքից դուրս եկավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ամուսինը` Կառավարության գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանը և Գևորգ Չաուշ 30 շենքի բնակիչներից փորձեց խլել պաստառը , որի վրա նկարված է Հերմինե Նաղդալյանը։ Բնակիչները հետ վերցրին պաստառը։ action 1 action Հիշեցնենք, «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի հետ ութ տարի առաջ բնակարանի գնման պայմանագիր կնքած, բայց առ այսօր նորամուտը չտոնած բնակիչները շարունակում են իրենց պայքարը:  Բնակիչների խոսքերով՝  իրենց կազմակերպված թալանել են, եւ այդ կազմակերպված թալանն արդեն շարունակվում է դատարանում: Հիշեցնենք՝ «Նորաշեն 2007»-ը կապվում է ԱԺ փոխնախագահ  Հերմինե Նաղդալյանի ընտանիքի հետ: action 5 action 3     Տեսանյութը և այլ մանրամասներ ՝ քիչ անց