A
A
«Հրազդան ցեմենտն» ազատվեց տույժերից և հանձնվեց ՎՏԲ բանկին (տեսանյութ)
Կառավարության հրավիրած արտահերթ նիստին այսօր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ընդունվեց 104 կողմ, 0 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: ԱԺ-ն ընդունեց նաեւ «Հրազդան ցեմենտ»-ին տույժ-տուգանքներից ազատելու եւ ՎՏԲ-ին կառավարման հանձնելու մասին նախագիծը՝ 86 կողմ, 8 դեմ, 9 ձեռնպահ ձայներով: Հրազդանի ցեմենտի գործարանն այսպիսով ազատվեց չվճարված հարկերի արդյունքում գոյացած տույժ –տուգանքներից՝ մոտ 595 միլիոն դրամ։ Ընկերության հաշիվները արգելափակված են, ընդհանուր պարտքը կազմում է մոտ մեկ միլիարդ դրամ, գույքը գրավադրված է «ՎՏԲ Հայաստան» բանկում։ Մինչեւ պարտքերի պատճառով բանկին անցնելը, գործարանը պատկանում էր MIKA Armenia ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովին: