Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե ասել է քոսոտ երկիր, ուրեմն իր արածն է». գրականագետը՝ Ռադիկ Մարտիրոսյանին (տեսանյութ)

Հասարակություն
grakanaget-nkar

Գրականագետ Դավիթ Գասպարյանը գիտության ոլորտում այսօր բազմաթիվ խնդիրներ է տեսնում, բայց շատ չմանրանալով` նշում. «Գիտությունը Հայաստանում շատ ողբալի վիճակում է. ատենախոսությունները ոչ թե հեղինակներն են գրում, այլ նրանց փոխարեն գրողներ կան. փողը վճարում են, իրենք էլ գրում են։ Մեր գիտությունն անկման մեջ է։ Եվ այդ գիտության գլխին կանգնած է ԳԱԱ նախագահը, որի 80-ամյակը նշեցինք։ Բարով-խերով ուղարկեք թոշակի, թող նոր մարդ գա»։ Անդրադառնալով օրերս ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հնչեցրած տեսակետին, թե ամեն քոսոտ երկիր չի կարող զենք արտադրել, որտեղ նկատի է ունեցել հենց մեր երկիրը, գրականագետն ասաց. «Այդ արտահայտությունը որ նա արել է, մեր գիտության իրական վիճակն է։ Մտեք ակադեմիա, կտեսնեք։ Եթե ասել է քոսոտ երկիր, ուրեմն դա իր արածն է, ինքն է ստեղծել։ Ինքը պետք է բուժի, եթե չի կարող, ուրեմն իր տեղում չէ։ Գիտությունը եթե իր տեղում լինի, երկիրն առողջ կլինի»։