A
A
ԱԺ արտահերթ նիստը՝ ուղիղ (տեսանյութ)
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այսօր` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Օրակարգում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նախագծով առաջարկվում է համակարգի լիարժեք կիրառումը հետաձգել մինչեւ 2018 հուլիսի 1: Օրակարգում, հնարավոր է, նորից քննարկվի «Հրազդան Ցեմենտ»-ին արտոնություններ տրամադրելու հարցը, որն առաջին ընթերցմամբ մոտ 2 շաբաթ առաջ չանցավ։