A
A
Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ-ական նախարարների
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին ընդունել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին ու կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին: Հանդիպմանն արծարծվել են Արցախի եւ Հայաստանի համապատասխան ոլորտներում փոխգործակցությանն առընչվող մի շարք հարցեր: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ