Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայի հետ առևտրային կապի խզումն ավելի շատ վնաս է ՀՀ-ին. տնտեսագետ (տեսանյութ)

Տնտեսություն
Diana-nkar-Vilen-xachatryan-

2016թ-ի առաջին եռամսյակի տվյալներով՝ Հայաստանից Թուրքիա ապրանքների արտահանումը կազմել է  մոտ 142 հազար ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը կազմել է 24 միլիոն դոլար: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը կողմնակից չէ թուրքական ապրանքների ներմուծման կամ արտահանման արգելքին, քանզի ըստ նրա՝ դա բացասական ազդեցություն կարող է ունենալ միայն հայաստանյան տնտեսվարողների վրա: «Եթե արտաքին առևտուրը մենք ամբողջությամբ դադարեցնում ենք Թուրքիայի հետ,ապա  կորցնում է և ներմուծողը և արտահանողը: Ներմուծողը կորցնում է մոտ 137-ից  240 միլիոն, իսկ արտահանողը՝ մոտ 1,5 միլիոն դոլար, և Թուրքիան որպես 5-րդ մեր ներմուծման գործընկեր  ուղղակի վերանում է: Որպես 2-րդ սցենար կարող է լինել մասնակիորեն դադարեցումը, այսինքն` կարող ենք կամ արտահանումը դադարեցնել կամ ներմուծումը, բայց երբ որ որոշենք մենք Թուրքիայից ներմուծումը դադարեցնել, նա էլ միանգամից արտահանումը կդադարեցնի: Այս դեպքում, փաստորեն, կստացվի, որ նորից ամբողջությամբ կստացվի առաջին տարբերակը»,-ասաց տնտեսագետը: Վերջինս նաև անդրադառնում է այն հանգամանքին, թե չդադարեցնելու դեպքում ինչ հնարավոր զարգացումներ կարող են լինել. «Առաջին հերթին դա հասարակության վերաբերմունքն է, որ այդ ապրանքների վաճառքի եկամուտից Թուրքիան ֆինանսավորում է Ադրբեջանին, վերջինս էլ զենք է գնում և պատերազմում է Հայաստանի դեմ: Թուրքիայի  ՀՆԱ-ն 2016թ-ին կազմելու է  721 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ 2021թ-ին՝ 905 միլիարդ, նույն Ադրբեջանի  ՀՆԱ-ն ՝ 2016թ-ին կազմելու է 63 միլիարդ, իսկ 2021թ-ին՝ 87 միլիարդ: Սրանք Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներն են: Մեզ հետ ապրանքաշրջանառությունից թուրքական բյուջե մաքսիմում 5 միլիոն դոլարից ավելի գումար չի մտնում, հետևաբար այն թեզիսը, թե  այդ միջոցների հաշվին Թուրքիան  ֆինանսավորում է զենք գնելու և այն մեզ վրա կիրառելու համար՝ սուտ է  կամ շատ չնչին է իրականությանը համապատասխանում: Թուրքիայի 700 միլիարդանոց բյուջեն արդեն իսկ հերիք է , որ նման ծախսեր անի: Նույն Ադրբեջանի բյուջեն էլ մեզանից 6-7 անգամ մեծ է , իսկ Թուրքիայինը՝ 70 անգամ է  մեծ»: Մանրամասները՝ տեսանյութում