Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարկը չի բավարարում (տեսանյութ)

Տնտեսություն
56f9bffe48033ae61a7eeb721bed2ef8

ԼՂՀ կառավարության  աշխատանքների սահուն կատարման համար՝ «Միջպետական վարկ ԼՂՀ-ին» ծրագրի գծով նախատեսված հատկացումների միջեռամսյակային տեղաշարժի միջոցով 1,5 միլիարդ դրամը սույն թվականի չորրորդ եռամսյակից կտեղափոխի առաջին կիսամյակ: Այսօր Կառավարության նիստի ժամանակ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ասաց, որ 2015 թվականին կառավարությունը ԼՂՀ-ին էր տրամադրել 23 միլիարդ 633.5 միլիոն դրամի վարկ: Սակայն նշված գումարը չի բավարարում ԼՂՀ կառավարության կողմից առաջին կիսամյակում նախատեսված ծավալով ծրագրերը ֆինանսավորելու համար: Կառավարությունն  այսօր հավանություն տվեց նոր վարկային համաձայնագրի, ըստ որի 51 մլն եվրո կտրամադրվի Տրանսպորտի եւ կապի նախարարությանը Մ6 միջպետական ճանապարհի  վերականգնման համար: Խոսքը վերաբերում է  Հայաստանի կենտրոնական հատվածում գտնվող Վանաձոր քաղաքի և Վրաստանի հյուսիսարևելյան սահմանին գտնվող Բագրատաշենի միջև ընկած մոտ 90 կիլոմետր երկարությամբ հատվածին: Կառավարության մեկ այլ որոշմամբ ՝ 448 համայնքների վարչական սահմաններում ընդգրկված հողերի կադաստրային հողագնահատման աշխատանքների կատարման նպատակով՝ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին կհատկացվի 24 միլիոն 208 հազար դրամ: