Նվազագույն աշխատավարձը չի բարձրանա
Գործադիրն այսօր չընդունեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի՝ նվազագույն աշխատավարձը պետք է բարձրանար: Նախատեսվում էր, որ 2016 թվականի հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափը պետք է սահմանվեր 65000 դրամ՝ գործող 55000 դրամի փոխարեն: Պետք է վերանայվեին նաեւ գործավարձով ու ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքների նոր նվազագույն չափերը: Որոշման նախագիծը ներկայացնող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարեց. «Նվազագույն աշխատավարձի բարձրացումը բխում է կառավարության միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի հիմնական նպատակներից և նախատեսված է հաշվետու ժամանակահատվածում նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացում` մինչև 65.000 դրամ»: