Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան է տեղափոխվել Տ-90Ս տանկը

Կարևոր լուրեր Պաշտոնական
տանկ

Ապրիլի 27-ին Հայաստան է տեղափոխվել «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթի ընթացքում հայ տանկիստների նվաճած մրցանակը` Տ-90Ս տանկը: Տանկն արտադրվել է 2015 թվականի դեկտեմբերին և կհամալրի զինված ուժերի սպառազինությունը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունում` «Ալաբինո» զորավարժարանում անցկացված «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթին մասնակցող հայ տանկիստները տարել էին փայլուն հաղթանակ՝ նվաճելով մրցույթի երկրորդ տեղն ու որպես լավագույն արտասահմանյան հավաքական՝ մրցույթի կազմակերպիչ ՌԴ պաշտպանության նախարարությունից ստացել էր մրցանակ՝ մեկ միավոր Տ-90Ս տանկ։ Ի տարբերություն մրցույթին մասնակցող 12 պետությունների հավաքականների` հայկական զինված ուժերի հավաքականը կազմված էր նաև ժամկետային զինծառայողներից։ ՀՀ ՊՆ