Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը առաջին հաղթանակը տարավ Նորվեգիայում

Սպորտ
aron1

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը առաջին հաղթանակը տարավ Նորվեգիայում ընթացող շախմատի խոշոր մրցաշարում: Այսօր կայացած 7-րդ տուրում նա սպիտակներով մրցեց ուկրաինացի Պավել Էլյանովի հետ: Սեւերը բավական ակտիվ սկսեցին պարտիան եւ միջնախաղում որոշակի առավելություն ստացան, սակայն մեր շախմատիստը ճիշտ վերադասավորեց ուժերը եւ անակնկալ գրոհ ձեռնարկեց մրցակցի թագավորական եզրում: Պավել Էլյանովը փորձեց հակախաղ գտնել, սակայն՝ ապարդյուն: Այդպիսով, Լեւոն Արոնյանը գեղեցիկ հաղթանակ տարավ եւ վաստակեց 4 միավոր: Նա միանգամից բարձրացավ 8-րդ հորիզոնական: Լեւոն Արոնյանն այժմ ընդամենը մեկ միավորով է ետ մնում մրցաշարի առաջատար Մագնուս Կառլսենից: Ի դեպ, վաղը կայանալիք 8-րդ տուրում մեր շախմատիստը սպիտակներով հանդիպելու է հենց աշխարհի չեմպիոնի հետ: