Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

30 մլն դոլար՝ ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգին

Տնտեսություն
World-Bank

30 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի ֆինանսական առողջացման արդյունքահենք ծրագրի» (ԱՀԾ) համար Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհրդի կողմից հաստատվել է վարկ։ Այս առիթով Համաշխարհային Բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին և գործառնական մասնագետ Արթուր Կոչնակյանը վաղը կներկայացնեն ծրագրի մանրամասները։ Հաստատված ծրագիրը նպատակ ունի օժանդակելու կառավարության, բավարար և հուսալի էլեկտրաէներգիայի մատակարարման ջանքերին՝ բարելավելով էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների ֆինանսական վիճակը և կառավարումը, էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերության ֆինանսական վիճակը: