A
A
Տիգրան Լ. Պետրոսյանը նահանջեց 20 տեղով
Մեր շախմատիստ Տիգրան Լ. Պետրոսյանն անհաջող հանդես եկավ Ուզբեկստանի առաջին գրոսմայստեր Գեորգի Աղզամովի հուշամրցաշարում: Վերջին երկու տուրերում նա պարտություններ կրեց եւ արդյունքում վաստակեց 5,5 միավոր: Այդպիսով, Տիգրան Լ. Պետրոսյանը 2-րդ տեղից նահանջեց 22-րդ հորիզոնական: Մրցաշարի հաղթող դարձավ տաջիկստանցի գրոսմայստեր Ֆարուխ Ամոնատովը, որը վաստակեց 7,5 միավոր եւ միայն լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովից: